Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախումբը շարունակում է «Ազգային մշակույթը դպրոցում» խորագրով դաս-համերգային ծրագիրը։  Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանն նշել է, որ ծրագիրը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա գարնանը՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

«Ծրագրի նպատակն է մատաղ սերնդին ծանոթացնել ազգային նվագարաններին ու դասական երաժշտությանը։ Շատ երեխաներ ծանոթ չեն ժողովրդական գործիքներին: Համերգ-դասերի շնորհիվ նրանք և՛ տեսնում են ժողգործիքները, և՛ տեղեկանում են դրանց պատմությանն ու կատարողական առանձնահատկություններին»,-ասել է Լ. Սարդարյանը:

Լ. Սարդարյանի խոսքով՝ ծրագիրը գյուղերի դպրոցներում իրականացնելու համար աշխատելու են նաև հանրապետության շրջանների մշակույթի տների նվագախմբերի հետ՝ հնարավորությունների սահմանում օժանդակելով և աջակցելով նրանց:

Leave a Reply