Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի պարարվեստի միության կողմից կազմակերպված պարի փառատոն, որին Ախալքալաքից մասնակցում էին «Ջավախք» ազգագրական համույթի փոքր խմբի սաները, Ախալքալաքի ԵԿ֊ի “ՀԱՅՔ” պարային համույթը, ինչպես նաև Օրջա, Ազավրեթ և Կորխ գյուղերի պարախմբերը։ Փառատոնից Ջավախքի մասնակիցները վերադարձել են դիպլոմներով և մեդալներով։ 

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը շնորհակալ է Վրաստանի պարարվեստի միությանը այսպիսի միջոցառում կազմակերպելու համար։ 

«Այսպիսի միջոցառումները կարևոր են հայ-վրացական մշակույթի համատեղ զարգացման համար, մեր բարեկամական կամուրջը, մշակութային կամուրջը պիտի էլ ավելի խորացվի, ոչ միայն պարի, այլ նաև երգի և արվեստի այլ ճյուղերի նվիրված փառատոնների միջոցով»,  – նշեց Թադևոսյանը։

Leave a Reply