Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական տարագիր հայության միջև կապերի ապահովումը և այլն։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Բացի այդ, շեշտվել է նախկինում արդյունավետ համագործակցությունը Արգենտինայի դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր հարցերում: Դեսպանը կարևորել է փոխադարձ համագործակցությունը և կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել հետագա հնարավոր համագործակցությունը մի շարք ոլորտներում:

Leave a Reply