Western Armenia TV-ի եթերում Հայկական Ճարտարապետությունն ՈՒսումնասիրող հիմնադրամի տնօրեն Էմմա Աբրահամյանը ներկայացրեց «Արցախի մանրատեղանունները» գրքի հրատարակման համար տարված աշխատանքները, նշելով․ «Գրքում առկա է իմաստակառուցվածքային վերլուծություն, հայկական արմատների բացահայտում , որնք էլ ներկա ժամանակահատվածում շատ արդիական են։ Այս գիրքը Սամվել Կարապետյանի տարիների աշխատանքի արդյունքն է, որը այսօր դրվում է ընթերցողի սեղանին։ 1980 թվականից սկսված, հուշարձանների ուսումնասիրությանը զուգահեռ ,  նա սկսեց մանրատեղանունների հավաքագրման և ճշգրիտ տեղորոշման աշխատանքները, ներառելով ոչ միայն միջնադարից ավանդվածները, այլև մերօրյաները։ Այն բացառիկ է ամեն առումով, քանի որ մանրատեղանունները նշվում են մնիջնադարյան գրավոր աղբյուրներում, վիմագիր արձանագրություններում, իսկ Սամվելը իր առջև նպատակ էր դրել գտնել դրանց ճշգրիտ տեղորոշումը։

https://youtu.be/sL3PM1K4ePc

Leave a Reply