Western Armenia TV-ի եթերում Հայկական Ճարտարապետությունն ՈՒսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը խոսեց Սամվել Կարապետյանի նոր հրատարակված գրքի մասին, մասնավորապես նշելով․ «2004 թվականից գիրքը պատրաստ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հրատարակվել,բայց այս տարի  Մարի Լու և Բեկոր Փափազյանների ջանքերով այն հրատարակվեց։ Աշխատանքենրը կատարել է Սամվել Կարապետյանը՝ հիմնականում հյուսիսային Արցախում։ Այս գրքի մեջ զետեղվածը ևս մեկ  ապացույց է, որ արցախցին դարեր ի վեր, սերնդեսերունդ ապրել է մի վայրում, հետևաբար նա բնիկ է և կրում է իր հայրենիքի ամեն մի տեղամասի անվան տեղեկությունը իր մեջ, որը համամարդկային արժեք է։Մանրատեղանունները ոչ նյութական մշակութային արժեքների ամենաարագ վերացող տեսակն են,իսկ Ադրբեջանի վարած քաղաքականությամբ՝ Արցախի բնիկների տեղահանությամբ,  մի քանի սերունդ հետո բնիկների կողմից մոռացության է մատնվելու այդ մանրատեղանունները։ Այս գիրքը գալիս է դրանց փրկության համար։

https://youtu.be/hgu0wOvlH2Q

Leave a Reply