Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղում այս տարի «Օգնություն գյուղին» նախագծի շրջանակներում որոշել են երիտասարդների համար զբաղմունքի կենտրոն կառուցել։ Շենքն արդեն պատրաստ է, մնում է կահավորել սպորտային սարքավորումներով։

Գյուղի հին դպրոցի շենքի մի հատվածը, որն արդեն երկար տարիներ չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում, վերանորոգել են, ամրացրել հատակն ու կտուրը։ Սակայն գումարը չի հերիքել, որպեսզի այս տարի շենքը կահավորեն համապատասխան սպորտային սարքավորումներով: 

«Մենք բոլորով որոշեցինք, որ գյուղի երիտասարդների զբաղմունքի համար կենտրոն բացենք։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի մունիցիպալիտետը կօգնի սպորտային սարքավորումներ ձեռք բերելու համար», – ասաց գյուղի մասնագետ Ռոբերտ Արևյանը։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ անձամբ է եղել գյուղում, հանդիպել է գյուղացիների հետ և վստահեցնում է, որ հաջորդ տարի նախագիծը ավարտին կհասցվի:

Leave a Reply