Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք է գտնվում Արտամետ գյուղը, որը հայոց պատմության մեջ կատարել է կարևոր դեր, եղել է ծիսական կենտրոն: Արտամետը հայտնի է եղել իր Զարդ բերդով, սառնորակ ջրերով, այգիներով, իսկ մի կողմից անցել է Շամիրամի ջրանցքը: Այստեղ է գտնվել Անահիտ դիցամոր մեհյանը, որն ավերվել է քրիստոնեության ընդունումից հետո:

Արտամետի հետ է կապված ևս մի ավանդույթ. համաձայն լեգենդի, այն հիմնադրել է հայոց բարեպաշտ արքա Արտաշես 1-ինը ( ք.ա.189-160թթ), որտեղ էլ իրենք ամուսնությունից հետո անցկացրել են իրենց մեղրամիսը:

Համաձայն պատմիչ Թովմա Արծրունու, Արտամետ նշանակում է Արտաշեսի մուտք:

Leave a Reply