Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ցուցադրությանը ներկայացվել են գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։

Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը լայն է․  դրանք պատրաստվել են Արևմտյան Հայաստանի՝ Վասպուրականի, Կիլիկիայի, Կեսարիայի, Արցախի, Սյունիքի, Նախիջևանի, Լոռիի, Շիրակի, ինչպես նաև Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի հայ վարպետների կողմից։ 

Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։

Leave a Reply