Դերսիմի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Դերսիմի տարածքում սադրիչ իրադարձությունները կանխելու, հանրության կյանքի և ունեցվածքի անվտանգությունը պահպանելու նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվող բոլոր տեսակի ցույցերը, երթերը, հանրահավաքները, բողոքի ակցիաները, բացառությամբ
պետական, պաշտոնական տոների, արարողությունների և միջոցառումների, նոյեմբերի 24-ին՝ ժամը 00:01-ից մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 23:59-ը 15 օրով արգելվում են: Արգելվում են նաև համերգներն ու փառատոները, ցուցապաստառներն ու հրավառությունները»։