Բրիտանացի նշանավոր պատմաբան Իրվինգ Ֆինքելն իր՝ «Տապանը մինչ Նոյը․ Միջագետքից Արարատ․ սեպագիր պատմություններ ջրհեղեղի մասին» գրքում ներկայացրել է մի շարք ապացույցներ առ այն, որ Նոյան Տապանն իսկապես հանգրվանել է Արարատ լեռան վրա:

Գրքի հիմքում ընկած է «Տապանի աղյուսակներ» անունը ստացած և մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրության ուսումնասիրությունը: 

Գրքում Իրվինգ Ֆինքելը ներկայացնում է Տապանի կառուցման մանրամասնությունները և քննում է Արարատ լեռան վրա տապանի վերջնական հանգրվանմանը վերաբերող փաստերը: Այս գրքի շնորհիվ Նոյի և նրա տապանի պատմությունը դադարում է պարզապես առասպել լինել:

Իրվինգ Ֆինքելը նաև Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի սեպագրության հավաքածուի պահապան-գիտնականներից է:

Նա այն նշանավոր գիտնականներից է, որը բազմաթիվ հարցազրույցների ընթացքում անդրադարձել է Ուրարտական պատմությանը, ծագմանն ու տեղադրությանը՝ փաստելով, որ Ուրարտու անվանումը Արարատ և Արմենիա անվանումների հնագույն տարբերակն է: