Հակառակորդը Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը, տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Թաղավարդի վարչական տարածքում հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրկին թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:

Արևմտյան Հայաստանը դատապարտում ևմիջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս դեպքի վրա։