Պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների համար Արցախի հանրապետության տարբեր բնակավայրերում նոր բնակելի թաղամասերի կառուցապատումը շարունակում է մնալ որպես առաջնային ծրագիր։ Այս մասին նշել են  քաղաքաշինության նախարարությունից:

Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում մեկնարկել է նոր թաղամասի կառուցման աշխատանքերը։ Թաղամասը բաղկացած է լինելու 2-ից 5 սենյականոց 32 բնակելի տներից։ Այս պահին դեռևս մեկնարկել է 15 առանձնատան շինարարությունը։

Նշված 15 բնակելի տան շինարարական աշխատանքների կապալառուն «Ռոբ-շին» ՍՊ ընկերությունն է։ Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։