Փիրշենք գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանի Բաղեշի վիլայեթի Սասունի Հազզո-Խաբլջոզ գավառակում։ Փիրշենք ուներ Սուրբ Խաչ եկեղեցի, որին կից գործում էր նաև դպրոց: Եկեղեցին հարուստ էր, ուներ առանձին հողատարածք: Գյուղն ուներ նաև տարրական դպրոց:
Փիրշենք գյուղը եղել է զուտ հայաբնակ, սակայն եղել են նաև քուրդ ընտանիքներ, որոնք ապրել են հայերի հետ շատ հաշտ: Սակայն 1894 թվականից սկսած թուրք կառավարությունը վճռական միջոցներ էր ձեռնարկել ամբողջական Սասունն ընկճելու համար։ Եվ սկսեց Սասունի գյուղերում բնակվող քրդերին հրահրել հայերի դեմ: Սուլթանը քրդերին հայերի հետ թշնամացնելով չբավարարվեց։ Նրա նախաձեռնությամբ քրդերից ձևավորվեցին անկանոն զորամիավորումներ, որոնք սուլթանի անունով կոչվում էին ՛՛համիդիե՛՛։ Այդ գնդերը հայերին բնաջնջելու համար էին ստեղծված:
Չնայած նրան, որ 1915 թվականին գավառակի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային բնաջնջման, սակայն հայերի մի զանգված այդպես էլ չլքեց հայրենի բնօրրանը: Նույնիսկ այսօր էլ Փիրշենքում կա 3 հայ ընտանիք, որից միայն 2 են ընդունել մահմեդականությունը: Հայ բնակիչների զգալի մասը ստիպված էր տեղափոխվել Արևելյան Հայաստան, Լիբանան, Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ:
Այսօր Արևելյան Հայաստանում նրանց սերունդներն բնակվում են Արագածոտնի մարզի Ուջան, Ներքին Բազմաբերդ և Շիրակի Մարզի այլ գյուղերում: