Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում: Փայլուն հաջողություն է գրանցել 60 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը՝ իր տիտղոսներին ավելացնելով նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակչում մեր մարզիկը մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ և վստահ հաղթանակ տոնել: Առաջին ռաունդում Իսրայելյանը հաղթել է 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում Իսրայելյանը հաղթել է 3:2 հաշվով, իսկ 3-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին և նվաճել ոսկե մեդալ։ Արևմտյան Հայաստանը շնորհավորում է բռնցքամարտիկին, գրանցած հաղթանակի կապակցությամբ: