Հայկական լեռնաշխարհի ամենահայկական տարածքներից մեկը է Նախիջևանը, որը փաստացի Արարատյան դաշտի շարունակությունն է: 1800-ականների առաջին տասնամյակներում Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Արաքսի ձախ ափի տարածքները՝ Անդրկովկասը: 1828-ին ռուսները ստեղծեցին Հայկական մարզը, որի մեջ ներառվեցին երկու խանություններ՝ Երևանի և Նախիջևանի:Մինչև այսօր Նախիջևանը երբեք մաս չի կազմել այն նահանգների, որոնց տարածքում 1918-ի կեսերին, պետք է հռչակվեր Ադրբեջանը: Հակառակը, Նախիջևանը միշտ մաս է կազմել այն նահանգների, որոնց տարածքում հիմնադրվեց Հայաստան պետությունը 1917-ին: 1918-ի աշնանը Պարսկատանից Անդրկովկաս մտան բրիտանացիները, որոնք հարցեր որոշող էին 1919-ի ընթացքում: Բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանը 1919-ի գարնանը մտավ Նախիջևան և Կարս: Չնայած զինադադարին՝ Հայաստանը Նախիջևանին կարողացավ պահել միայն երկու ամիս: Արդեն հուլիսին թուրք-թաթարական հարվածների տակ Նախիջևանում հաստատված հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը կարողացավ նահանջել դեպի Շարուր ու փրկվել: 1919-ի դեկտեմբերին Նախիջևանում, առաջին հերթին՝ Ագուլիսում, տեղի ունեցավ հայերի ջարդ: Այսպիսով, Գողթանն ու բուն Նախիջևանը անցան թուրք-թաթարական տիրապետության տակ, իսկ Շարուրը Հայաստանի մաս մնաց մինչև 1920-ի աշուն: