
Հայաստանն իր պաշտպանողակությունը բարձրացնելու և տնտեսությունը զարգացնելու համար իրապես կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից։ Հայաստանում անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է կատարվել 2 երկրների պաշտպանական ոլորտում, միջազգային տրանսպորտի ու հաղորդացության, տուրիզմի և այլ ոլորտներում»,–նշեց Սաֆարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն ունի Հնդկաստանում, որը տեղի կառավարությունը հոգատարությամբ է պահպանում։
«Շուտով ականատես կլինեք մի շարք ուղղություններով տարվող աշխատանքի արդյունքներին առևտրի, պաշտպանության, հաղորդակցության ոլորտում։ Վերջին 6 ամիսների ընթացքում կարևոր հանդիպումներ են կայացել, որոնց արդյունքները կերևան։ Իսկ հաջորդ տարին նվիրված կլինի գերատեսչությունների ուղղությամբ ինտենսիվ ոլորտային աշխատանքների»,–ասաց Սաֆարյանը։Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ՀՀ-ում ձևավորված ցանակացծ նոր ու արդյունավետ համագործակցությունը, որը կարող է նպաստել սահմանների պաշտպանական ու անվտանգային խնդիրների կարգավորմանը։