1967 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ Ծրծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ Western Armenia Tv-ն հատուկ ռեպորտաժով անդրադարձել է այս իրադարձությանն և ներկայացրել մի շարք մանրամասներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է ավելի քան  2 միլիոն բնիկ հայերի հիշատակին, ովքեր Արևմտյան Հայաստանի տարածքում զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թվականից ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: