Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը Ջիվանու տուն-թանգարանում կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված Ջիվանուն: Կենտրոնի սաները հանդես եկան բեմականացված դրվագներով, որտեղ մանրամասն ներկայացրին մեծանուն աշուղի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Բաց դասը նպատակ ուներ ծանոթացնել Ջիվանու աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը՝ որպես հայկական մշակութային հարստություն: Միջոցառումը եզրափակվեց աշուղի տուն թանգարանում՝ ճանաչողական էքսկուրսիայով:

Ջիվանուն նվիրված միջոցառումների շարքն այսքանով չավարտվեց: Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաները բացառիկ հնարավորություն ունեցան լսելու ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանի հեռավար դասախոսությունը՝ նվիրված Ջիվանուն: