Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական կոմիտեում։ Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պետական մաքսային կոմիտեի լուծարման վերաբերյալ: Հրամանագրի համաձայն, ստեղծվում է Նախիջեւանի մաքսային գլխավոր վարչություն, որը մտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կազմի մեջ։ Կասկած չկա, որ ՆԻՀ ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական կոմիտեն եւս կլուծարվի եւ կդառնա ադրբեջանական կոմիտեի մաս։
Այսպիսով, Բաքուն ձեռնամուխ է եղել Նախիջեւանի կարգավիճակի լուծարմանը, որը 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրով սահմանվել է որպես հայկական ինքնավարություն՝ ժամանակավորապես Բաքվի պրոտեկտորատի տակ, հայկական կողմի որոշակի իրավասություններով, մասնավորապես՝ ՆԻՀ կարգավիճակի երաշխավորի։