Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ՝ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի գլխավորությամբ: Ողջունելով հասարակական  նախաձեռնությունները՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հանրությանը մտահոգող հարցերի բարձրաձայնումը նման կառույցների կողմից: Հանդիպման ընթացքում խոսվել է տեղահանվածների հիմնախնդիրների մասին: Նշվել է, որ դրանք միշտ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են, ցանկացած ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն, որը նպաստում է տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծմանը, աջակցություն է ստանում օրենսդիրի կողմից:

«Իմ պայքարը 2 ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների, աղքատների ու ճնշվածների շահերի պաշտպանություն», – ասել է Արթուր Թովմասյանը: 

Անդրադառնալով բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ ծրագիրը փաստացի մեկնարկել է 2021 թվականի հուլիսի 1-ից ու ավարտին կհասցվի 2024 թվականի հուլիսին: 

Ներկայումս Արևմտյան Հայաստանը մասնավորապես զբաղված է Արցախի բնիկ հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննվում են շուշեցի ընտանիքների գործերը, որոնք համապատասխան ընթացք կստանան առաջիկայում։