Արցախը Արևմտյան Հայաստանի գորգագործական մշակույթի առանցքային կենտրոններից մեկն է։ Գրավոր սկզբնաղբյուրների վկայություններն ու մինչ մեր ժամանակները պահպանված գորգերն ու գորգապատկերները հնարավորություն են տալիս եզրակացնել, որ գորգը, լինելով վերնախավային մշակութային արժեք, մինչ XVIII դարի վերջերը գործում էին Արցախի իշխանական տներին ու խոշոր վանքերին կից գոյություն ունեցած արհեստանոցներում, ինչպես նաև  իշխանանիստ ու նաև դրանց մերձակայքում եղած գյուղերում։ Այդ արհեստանոցներում էլ ստեղծվել են արցախյան հանրահայտ դասական վիշապագորգերը, և դրանցից բացի շուրջ հարյուր հիսուն տիպի գորգեր։ XIX դ․ գորգերի պահանջարկի կտրուկ ավելացման պայմաններում Արցախում գորգագործությունը դառնում է համատարած զբաղմունք։

Գորգագործական մշակույթի արցախյան ավանդույթները, հատկապես, XVII- XVIII դարերի ընթացքում տարբեր ճանապարհներով տարածում են գտել հարավ-արևելյան Կովկասի, հյուսիս-արևմտյան Իրանի ու Փոքր Ասիայի հայաբնակ վայրերի գորգագործական կենտրոններում։ 

Արցախյան գորգերն առանձնանում են նաև կատարման տեխնոլոգիաների բարձր մակարդակով։ Պատահական չէ, որ մինչ մեր ժամանակները պահպանված հայոց գորգերի մի մասը պատկանում են հենց Արցախի գորգագործական կենտրոններին։