Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի Էյիլ գավառում գտնվող Տիգրիսի   ջրամբարում ստորջրյա  նկարահանումներ իրականացնող կազմակերպության ղեկավար  Թահսին Ջեյլանը նկարահանել է ջրի տակ անցած բազմաթիվ քաղաքակրթությունների հետքեր կրող գեղեցիկ շինություններ:

Թահսին Ջեյլանը հայտարարության մեջ նշել է, որ ջրամբարի  հատակում գտնվում են հնամենի գերեզմանատուն և այլ կառույցներ, այդ թվում՝  մեկ կամուրջ և 30-35 մետր խորության վրա գտնվող անվնաս պահպանված ջրաղաց։ Բացի այդ, ջրամբարը հարուստ է տարբեր տեսակի ձկներով: