Ոսկերչությունը մարդկության ամենահին, արվեստներից մեկն է: Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա զարդեր ու կենցաղային առարկաներ։Հայ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, հատիկազարդման և այլ եղանակներին։  Միջնադարյան Հայաստանում հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին՝ Դվինը, Անին, Կարսը, +Վանը, Արդվինը, Արդահանը, Կ. Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախլցխան։ Հետագայում Հայաստանի ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համաշխարհային ցուցահանդեսում, արժանացել բարձր պարգևների։

Այո՛, Արևմտյան Հայաստանում զարգացած է եղել նաև ոսկերչության արհեստը, դրա մասին է վկայում այն նյութական ժառանգությունը, որը ցեղասպանության տարիներին բնիկ հայ ժողովուրդը թողեց և տարագրվեց օտար երկրներ՝ մազապուրծ լինելով յաթաղանից։ Եվ մեր պահանջատիրության հիմքում կա ոչ միայն տարածքային պահանջը, այլև նյութական, որոնք ներկայացված են ինչպես անշարժ այնպես էլ շարժական գույքով։ Հատկապաես արհեստով զբաղվող քաղաքներում  շատ էին ոսկու և այլ թանկարժեք զարդերի շրջանառությունը, որոնք թալանվեցին թուրքական ղեկավարության թողտվությամբ և հրամանով։