Դեռևս 19-րդ հարյուրամյակի 90-ական թվականների սկզբին, Աբդուլ Համիդի II , հետագայում նաև երիտթուրքերի օրոք, դաժանորեն գործում էր խստիվ հրահանգ՝ հայերին և ընդհանրապես տեղածին հայերին ոչնչացնելուց հետո, ժամանակի ընթացքում մաքրել նաև նրանց հետքերը: Իսկ դրանք առաջին հերթին տաճարներն են, եկեղեցիները, պատմաճարտարապետական հուշարձանները: «Միայն այդպես կարելի է արդարանալ ապագայի առջև»,- հետո ասելու էր Թալեաթը:

Այդ Համիդա-Թալեաթական հրահանգը բավական ակտիվորեն օգտագործեցին նաև խորհրդային ժամանակներում, առանձնապես Ադրբեջանում՝ Ալիևների օրոք: Ուստի զարմանալի չէր, որ Ալիև ավագը, լավ իմանալով, որ 150 000 հայկական պատմական հուշարձաններից Նախիջևանում մնացել են ընդամենը 4000-ը, արդեն մտածում էր այն տարածքի մասին, որը բուն հայկական ինքնավարության սահմաններից դուրս էր գտնվում: «Բակինսկի ռաբոչի» թերթի 1998 թ. հունվարի 23-ի համարում Ալիևը, վստահ, որ Խորհրդային իշխանության և Թուրքիայի շնորհիվ Հայկական Նախիջևանի ողջ տարածքը արդեն դարձել է ադրբեջանական, հայտարարում է. «Ադրբեջանի շուրջ գտնվող հողերը նույնպես եղել են ադրբեջանական: Այդ հողերի ահռելի ցանկում կա ներկայիս Հայաստանի Հանրապետության Կապանի շրջանը: Ես կցանկանայի, որ այդ աշխարհագրական մանրամասնի վրա իրենց առանձնահատուկ ուշադրությունն ուղղեին ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը և, իհարկե, Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք նախագահները»:

Այնպես որ՝ ռազմավարության առումով այն ժամանակ Ալիևի մոտ ամեն ինչ ծրագրված էր: Եվ այդ նույն՝ 1998 թվին ձեռնարկեց հայերի վերջնական ցեղասպանությունը Նախիջևանում:

Այն՝ ինչ տեղի ունեցավ Նախիջևանում՝ ադրբեջանական բռնապետերի ղեկավարությամբ, արդեն տեղի էր ունեցել Արևմտյան Հայաստանի տարածքում՝ թուրքական ցեղասպան ղեկավարության ձեռքերով։ Միջազգային հանրության լռության պայմաններում իրագործվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Արևմտյան Հայստանում, իսկ հետագայում այն շարունակվեց Նախիջևանում, իսկ այսօր՝ քաղաքակիրթ ու զարգացած 21-րդ դարում՝ Արցախում։