Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերանորոգվում է մանկապարտեզը: 

Այս մասին համայնքապետ Նարեկ Աթայանը ասել է․ «Շինաշխատանքները սկսվել են դեռ ամռան սկզբին: Մինչև այս օգտագործվում էր շենքի մի մասը, այժմ՝ վերանորոգման աշխատանքներն ընթանում են գրեթե երկու մասնաշենքում: Վարպետները բավականին արագ տեմպերով են կատարում աշխատանքները: Կարծում եմ, որ նոր տարուց հետո վերանորոգումն ավարտին կհասցվի: Արդյունքում կունենանք լավ պայմաններ, կենտրոնացված ջեռուցում: Վերանորոգմամբ պայմանավորված՝ մանկապարտեզն իր գործունեությունն իրականացնում է դպրոցի շենքում»

Արևմտյան Հայստանը դրական է գնահատում Արցախում իրականացվող շինարարական աշխատանքների նման տեմպը, քանի որ ենթակառուցվածքների զարգացումը կհանգեցնի նրան, որ արցախցին մնա՛ և արարի իր հողում