2022 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 43-րդ առցանց նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։ Նիստը վարեց ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։
Օրակարգում ներգրավված էին մի շարք հարցեր, որոնցից հիմնականներն էին՝ պատգամավոր Պաբլո Թայլանյանի առաջարկությունը՝ ԱՀՀ քաղաքացիության օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ, դեկտեմբերի 17-ին կայանալիք 2-րդ գումարման 8-րդ նիստում պատգամավորների ելույթների հերթականության և ժամանակացույցի հարցը։
Քննարկումից հետո պատգամավորները և անձամբ պարոն Թայլանյանը որոշեցին նրա ներկայացրած գրավոր առաջարկը հանել օրակարգից։ Հաջորդ հարցի վերաբերյալ պատգամավորները որոշեցին հատկացնել 15 րոպե յուրաքանչյուր ելույթի համար, իսկ նախագահի և կառավարության ելույթներին տրամադրել 30-ական րոպե։