Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» պարբերականը իր «Ֆիգարո – պատմություն» ամսագրի դեկտեմբերի համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը: Ամսագրի շապիկին ֆրասահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի հեղինակած լուսանկարն է: Ամսագրի ամբողջ համարը վերնագրված է «Հայաստան. Պատմության փորձությանը ենթարկված ազգ. Ողբերգություն և հույս», որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի պատմության տարբեր էջերին՝ հին ժամանակներից մինչև մեր օրեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին:

Ամսագրում տեղ են գտել տարբեր լուսանկարիչների տարբեր ժամանակների գործեր, իսկ տեքստային մասի հեղինակները ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակավոր պատմաբաններ են: