«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Ախալքալաքում անցկացրեց իր առաջին տեղեկատվական հանդիպումը, որի նպատակն էր բանկչությանն իրազեկել 2023 թվականի մարտի 10-12-ը Երևանում կայանալիք համաժողովին գրանցման և մասնակցության մասին: Հանդիպմանը ներկա էին երիտասարդներ Ախալաքալաքի և Նինոծմինդայի շրջաններից, ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլք:

«Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած աշխարհասփյուռ հայության և Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ձևավորել Հայրենիքի ու տարագիր հայերի կայուն զարգացման նպատակների շուրջ համընդհանուր փոխըմբռնում: Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից: Հեղինակավոր փորձագետների ու հասարակության լայն մասնակցությամբ «Ապագա Հայկականը» ձևակերպել է համահայկական 15 նպատակներ: Յուրաքանչյուր չափահաս հայի համար, ով պատրաստ է իր մասնակցությունը բերել Հայրենիքի ու  տարագիր հայերի ապագայի կերտմանը, Համաժողովը հիանալի հնարավորություն է ստեղծում լսելի դարձնել իր կարծիքը, մասնակցել քննարկումներին և կազմել նպատակներին հասնելուն ուղղված առաջարկությունների փաթեթներ:Համահայկական առաջին Համաժողովին մաս կազմելու համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել մասնակցության հայտը՝ ուղարկելով այն convention@futurearmenian.com  էլեկտրոնային հասցեին: