Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում՝  Շահինքայայում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին, գրանցված լինելով որպես պատմամշակութային արժեք, ոչնչացման վտանգի տակ է: 

Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում: Եփեսոս Ժանի կողմից 688 թվականին գրված «Արևելյան սրբերի կյանքը» գրքում հիշատակվում է որպես «Հուլա», հետագայում կոչվում է Խուլեվանք: 15-րդ դարում վանքը նշանավոր գրչության կենտրոն է եղել:  Վանքի արքեպիսկոպոս Գևորգ Մեծի կողմից 1443 թվականին գրված ձեռագիր գրքում նշվում է, որ վանքը լքվել է Լենկթեմուրի ժամանակաշրջանում, իսկ հետագայում վանականները վերականգնել են այն։ Եկեղեցին պահպանվել է մինչև մեր օրերը։

Թաղամասի բնակիչները նշում են, որ եկեղեցին նախկինում ուներ հսկայական այգի՝ շրջապատված բազմաթիվ ծառերով, իսկ այժմ մնացել են միայն վանքի պատերը։ Նրանց վկայությամբ՝ եկեղեցին բազմիցս ենթարկվել է գանձախույզների թալանին: