Օրերս Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես, որտեղ տարբեր դարերի ձեռագրերի, պատկերների միջոցով ներկայացված է պատմության մեջ առաջին երկու քրիստոնյա արքաների՝ Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպման պատմությունը: «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են գրավոր աղբյուրներով և պատկերներով մեզ հասած այն տեղեկությունները, որոնք վերաբերում են երկու թագավորների հանդիպման պատմությանը և երկու երկրների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքին։ Այս հանդիպումը առաջին անգամ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսն է նկարագրել,  իսկ հետագայում՝ 9-11-րդ դարերում և Կիլիկիայի թագավարության շրջանում է հանգամանալից անդրադարձ եղել։

Ցուցադրության կորիզը Մատենադարանում պահվող Բաղեշում նկարազարդված 16-րդ դարի մի ձեռագիր է, որտեղ առաջին անգամ պատկերագրորեն է մեկնաբանվել երկու արքաների հանդիպումը, իսկ հետագայում այս պատկերագրությունը ավելի զարգանում և ճոխ է ներկայացվում նոր Ջուղայի միջավայրում:

Ցուցահանդեսը նվիրված է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:

Իմանալով, որ իրականում Իտալիայի և Հայաստան պետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունները սկսվում են այն ժամանակից, երբ Իտալիայի Թագավորությունը որպես Դաշնակիցների Գերագույն խորհրդի անդամներ ճանաչեց Հայաստան պետությունը Արևմտյան  Հայաստանի տարածքում, Սան Ռեմոյի կոնֆերանսում հենց 1920թ-ին ,հանդիսանալով Սևրի միջազգային խաղաղության Դաշնագրի գլխավոր ստորագրողներից մեկը։

Ցուցահանդեսը կտևի մինչև 2023 թ․ մարտի 31-ը։