Արևմտյան Հայաստանի Մնձուրի հովտում կառուցվելիք ամենամեծ ջրամբարի և Քոնակթեփե ՀԷԿ-ի նախագիծը չեղյալ է հայտարարվել Անկարայի 10-րդ վարչական դատարանի կողմից։ Այս մասին հայտնել է դատարանը՝ նշելով որ տարիներ շարունակ զբաղվել է օրինական ուժի մեջ մտած նախագծի դեմ ներկայացված հայցով։
Անկարայի 10-րդ վարչական դատարանի որոշումից հետո Դերսիմի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Ֆաթմա Կալսենը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ, որտեղ ասել է. «ՀԷԿ-երի և ջրամբարների նախագծերն այլևս սպառնալիք չեն Դերսիմի աշխարհագրության համար, սակայն հանքարդյունաբերության առումով մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Այս փաստի վերաբերյալ փաստաբանների պալատը՝ ժողովրդի հետ միասին կձեռնարկի բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները։ Եվ մենք հույս ունենք, որ Դերսիմի բնությունը կմնա այնպիսին, ինչպիսին էր նախկինում»։