Երնջակաբերդը հնագույն ամրոց-բերդաքաղաք էր Արևմտյան Հայաստանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։
Ունենալով հնագույն պատմություն, Պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է կարևորագույն դերակատարություն։ Գոյություն է ունեցել առնվազն մ․թ․ա․ 5-4-րդ դարերից։ Եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի հայտնի բերդերից, որը գտնվել է Երնջակ գավառում։
Նախիջևանի ադրբեջանականացմանը զուգահեռ բերդի պատմությունը վերափոխվել է, իսկ արդեն 2000-ական թվականներին այն հիմնովին վերակառուցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ կորցնելով իր պատմական նկարագիրը։ Երնջակ բերդը մինչև օրս էլ հանդիսանում է դժվարամատչելի, իսկ հնում եղել է գրեթե անառիկ։ Գտնվում է Երնջակ գետի ափին գտնվող սրածայր ժայռի բարձրադիր մասում։ Լեռան` դեպի հյուսիս-արևմուտք նայող ճյուղի վրա կառուցված է եղել իշխանական պալատը։
Սա Ադրբեջանի կոմից կատարած մշակությաին ցեղասպանության տիպիկ օրինակ է, երբ բնիկներին տեղահան են արել, իսկ նրանց բացակայության ժամանակ բերդը վերակառուցել՝ ջնջելով հայկական հետքը։ Այս դեպքին ևս միջազգային հանրությունը պետք է իր հստակ գնահատականը տա։