Սեպտեմբերի 13-14-ից հետո, երբ ադրբեջանական ԶՈւ–ն ագրեսիա սանձազերծեց ՀՀ–ի դեմ, Արարատի մարզի Սիս գյուղում անվտանգային իրավիճակը սրվեց, բայց հիմա բոլորն իրենց առօրյա կյանքով են ապրում։  Մարզի բոլոր գյուղերում գաղթականներ կան` Բաքվից, Խոյից, Սալմաստից: Գրեթե բոլոր ընտանիքները ձկնաբուծությամբ են զբաղվում, ինչպես նաև հողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։  Սիս գյուղը սահմանից ուղիղ գծով մոտ 2 կմ է հեռու, սակայն սահմանամերձ չի համարվում։  Գյուղի տարեց բնակիչներից մեկի խոսքով` գյուղում անվտանգային հարցերն այսօր առավել քան ակտուալ են դարձել ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից հետո։ Սիս վարչական շրջանի ղեկավար Հրանտ Ալեքսանյանը վստահեցնում է` անվտանգային խնդիրները հիմնականում առաջացել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայից հետո և ասում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրենց մոտ իրավիճակն այդքան էլ սրված չի եղել։