Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից կազմակերպված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի երրորդ օրը, Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի մարտահրավերները և մեր այսօրվա մարտավարությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը, պաշտպանական հարցերը և այն աշխատանքները, որոնք ապագայում  պետք է իրականացնել։ Անդրադարձավ Միհրան Փրկիչի կողմից բարձրացված հարցին, այն մասին ,թե ինչպե՞ս կարող են Արևմտյան Հայաստանի քաղաքացիները ավելի դյուրին կերպով ստանալ ՀՀ քաղաքացիություն,որին ի պատասխան նախագահն  ասաց․ « Սա շատ կարևոր հարց է, քանի որ դա նաև անվտանգային խնդիրներ է իր մեջ պարունակում։

Դիմորդի մկրտության խնդիրը լուծելու համար կան մի քանի առաջարկներ, օրինակ՝ ՀՀ անձնագիր ստանալու համար դիմող անձի կողմից քաղաքացիության դիմումի հետ միասին ՀՀ քաղաքացիների 5 լրացուցիչ ստորագրություն ներկայացնելու հնարավորություն ապահովելով, համաձայն որի՝ անձը Արեւմտյան Հայաստանի բնակիչ է, հայ է, և պատրաստ է ընդունել ՀՀ սահմանադրության բոլոր կետերը։ Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել եզդի պահանջատերերի կամ արևորդիների, այսինքն՝ կրոնով քրիստոնյա չհանդիսացող պահանջատերերի վիճակը։