Թուրք հանդիսատեսին զայրացրել է Netflix հարթակով հեռարձակվող «Pepsi, Where’s My Jet» սերիալի առաջին դրվագը, որտեղ երկրի արևելյան շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին` Sabah թերթին հղում անելով։ 

Հաղորդվում է, որ սա Netflix-ի հետ կապված առաջին դեպքը չէ:

«Սիրիայում «Մոսադի» գործակալի մասին Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ սերիայում պատին կախված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ էպիզոդում աշխարհի քարտեզի վրա մի հետաքրքիր մանրամասն է նկատվել. Թուրքիան քարտեզի վրա մասնատված էր, իսկ բաժանված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»,-գրել է թերթը։

Սա անխուսափելի իրականություն է։ Նույնիսկ թերահավատները դա չեն փոխի։