Արևմտյան Հայաստանի Ջուղա քաղաքը, հիմնադրել է լեգենդար հայկական թագավոր Տիգրան Ա Երվանդյանը։ Քաղաքը գտնվում էր Նախիջևանի մոտ, հայաբնակ հողերի կենտրոնում, որոնք տարածվում էին Քուր գետից մինչև Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքները։ Ընդհուպ մինչև 1604 թվականը Ջուղան առավելապես պահպանում էր իր  բացառիկ հայկական բնույթը։ 1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով Ջուղայի գերեզմանատունն ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ Այն եղել է աշխարհում խաչքարերով կազմված ամենամեծ գերեզմանոցը: Քաղաքի ծաղկումը ընկնում է 16-րդ դարաշրջանին, երբ նա դարձել էր միջազգային առևտրի կենտրոն, առավելապես մետաքսի։ Այդ ժամանակ քաղաքում կար 3 հազար տուն և 7 եկեղեցի։  1604 թվականին Աբաս շահը հրաման է տվել բոլոր տեղի հայերին տեղափոխել Պարսկաստանի խորքերը։ Ջուղայի ամբողջ բնակչությունը արտաբնակեցվել է, իսկ քաղաքը այրվել։ 1812 թվականին անգլիացի մի ճանապարհորդ նշում է, որ ավերակների շուրջը մնացել են միայն 45 ընտանիք, բոլորն էլ հայեր։ XX դարի սկզբին հայերը կազմում էին Նախիջևանի գավառի 42 տոկոսը։ Այս տարածաշրջանը Ադրբեջանին միացնելուց հետո նրանց քանակը սկսեց արագընթաց կերպով ցած իջնել, իսկ Ջուղայի գերեզմանատան համակարգված ոչնչացման գործընթացը սկսվեց է 1920-ական թվականներից:  Հայերի աստիճանաբար հեռացմանը զուգընթաց ոչնչացվում էին հայկական պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ նաև Ջուղայի խաչքարերը։ Խորհրդային Ադրբեջանի անկախացումից հետո սկսվեց Ջուղայի գերեզմանատան առավել ակտիվ ոչնչացումը։ Շուրջ 25 տարիների ընթացքում գերեզմանատունը պարբերաբար ենթարկվում էր ավերման, որի վերջակետը դրվեց 2005 թվականին, երբ Ադրբեջանի կառավարության հրամանով և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ ամբողջությամբ ոչնչացվեց բազմադարյա հազարավոր խաչքարերով հարուստ գերեզմանոցը։ 

1987 թվականում Ջուղայում ապրում էր միայն մեկ հայուհի, իսկ շուտով բոլոր հայերը աքսորվել են ողջ Նախիջևանի տարածաշրջանից։  Սակայն հայերի հիշողության մեջ Նախիջևանի տարածաշրջանը մնում  է որպես հայկական շրջան, որի հետ կապված են ազգային պատմության և մշակույթի ամենակարևոր դեպքերը և որտեղ մնացել են բազմաթիվ հայկական հուշարձաններ։