Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Այս տարածքում գտնվող Փուլումուր հովտում բոլորովին պատահաբար հայտնաբերվել է հնամենի միակամար, քարե կամուրջ՝ կիսավեր վիճակում։ Մի քաղաքացի, ով վերջերս պատահաբար տեսել է կամուրջը և մոտիկից զննել այն, նշում է, որ այդ մասին տեղյակ է պահել Դերսիմի թանգարանի ղեկավարությանը, ովքեր եկել և ուսումնասիրել են։ Ըստ նախնական գնահատականների՝ այն պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին։ Ուսումնասիրությունից հետո պատմական կամուրջը կգրանցվի և պահպանության տակ կվերցվի։
Դարերի միջով անցած կամուրջը վնասվել է նաև գանձախույզների կողմից։ Կամրջի տակ մոտ 2 մետր խորությամբ փոս է փորված։
Ըստ շրջանառվող լեգենդի՝ մի երիտասարդ կին՝ իր հետ ամուսանանալ ցանկացող տղայի հետ 7 կամուրջ կառուցելու պայման է կապում՝ Բերդակ գյուղից մինչև Փուլումուր։ Տղան, սարերից պոկելով մեծ քարեր, կառուցում է այս կամուրջը։ Ի վերջո, նրանք չեն ամուսնանում։