Western Armenia TV-ի եթերում զրուցեցինք Միհրան Ղազարյանի հետ, ով գործի բերումով փաստահավք խմբերի հետ հաճախ է լինում Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրելու տեղի վանքերն ու մշակությաին կոթողները։ Այս մասին նա մասնավորապես նշեց․ «Մենք հավաքում ենք փաստերը, ներկայացնելով դրանց վերաբերող լուսանկարները։ Առաջին աշխատանքները սկսվել են 2014-15 թվականներին, դրանք նվիրված են այն բոլոր կոթողներին՝ որոնք գտնվում են Վանա լճի շրջակայքում: Իսկ այն մասին, թե արդյոք այսօր Թուրքիան շարունակում է մշակութային ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանի տարածքում, նա պատասխանեց․ «Կա՛ մշակութային ցեղասպանություն, դա ճիշտ է, նրանք փորձում են փոխել մեր ինքնությունը»։