Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20֊ից սկսված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը Հայաստանում: «Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», — ասել է Կոլոննան: Կոլոննան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլացել: Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին և խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: