«Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական, գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում կայացավ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը, որոնցում հեղինակը պատմում է Քաշաթաղի մշակութային ժառանգության մասին։ Զոհրաբ Ըռքոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, լրագրող է, ազատամարտիկ եւ լուսանկարիչ։ «Վերջին լուսանկարները արել եմ մինչև 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 26-ին պատարագի ժամանակ։ Որպեսզի վերադառնանք և չկորցնենք մեր հավատն ու ուժը, պետք է պայքարենք և իմ գործը ապագա սերունդները պիտի շարունակեն»,-ասաց լուսանկարների հեղինակը ցուցահանդեսի բացմանը։