Արևմտյան Հայաստանի Ագուլիս գյուղաքաղաքը (ավան) մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառի մեջ, կառուցված էր լեռան ժայռոտ լանջին։ Արգուլիք ձևով առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարից։ Եղել է Գողթն գավառի ամենանշանավոր ավանը։ 16-րդ դարում հիշվում է որպես Ռուսաստանի, Պարսկաստանի, Արևմտյան Եվրոպայի ու Հնդկաստանի հետ առևտրական կապեր ունեցող վաճառաշահ քաղաք։ 17-րդ դարում, Ջուղայի ավերումից հետո դարձել է բարեկարգ։ 1752 թվականին, Ատրպատականի Ազատ խանի արշավանքի հետևանքով ավանն զգալիորեն ավերվել է։

Բնակիչները հայեր էին, որոնք խոսում էին յուրահատուկ բարբառով։  1904 թվականին Ագուլիսում կար  256 տուն՝ 2205 հայ և 68 տուն՝ 731 թաթար բնակիչներով։ Ագուլիսցիները ձեռներեց ու գործունյա արհեստավորներ, առևտրականներ ու այգեգործներ էին։ Ագուլիսը հարուստ էր ճարտարապետական հուշարձաններով։ Տարբեր ժամանակներում այստեղ կառուցվել են 12 եկեղեցի ու վանք։ Հռչակավոր էր Սուրբ Թովմա Առաքյալի (Ագուլյաց) վանքը, որտեղ արտագրվել են բազմաթիվ ձեռագրեր։

Ադրբեջանի կողմից բռնազավթված  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում գտնվող Ագուլիսում այժմ ապրում են ադրբեջանցիներ։