Հայոց լեզվի շուրջ միավորող ամենազանգվածային մրցույթը՝ «Մեղուն», բաց է տարագիր հայ  դպրոցահասակների համար։ Կրթական ամենամյա տոնը նախատեսված է ՀՀ, Արցախի և տարագիր հայերի՝ 3-12-րդ դասարանների բոլոր սովորողների համար՝ անկախ առաջադիմությունից, հայերենի իմացության մակարդակից և գտնվելու վայրից: 

Մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ սերունդների մեջ ազգային ինքնության բանալին հանդիսացող հայոց լեզվի հանդեպ սեր և հոգածություն ձևավորելու նպատակով։ 

Մրցույթն առցանց է:  Մրցութային օրեր՝ դեկտեմբերի 19 (տարագիր հայություն), դեկտեմբերի 26 և 27 (ՀՀ և Արցախ):  

Գրանցման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 16 (տարագիր հայություն), դեկտեմբերի 20 (ՀՀ և Արցախ):