ԱՄՆ-ի ավիացիոն և տիեզերական գործակալության (NASA) կողմից կազմակերպված «World Tournament» առցանց լուսանկարչական մրցույթում տիեզերագնաց Քեյթ Ռուբինսի կողմից արված Արևմտյան Հայաստանի Վանա լճի լուսանկարը գրավեց առաջին տեղը, իսկ Վանա լիճը դարձավ բոլոր ժամանակների ամենագեղեցիկ ու ամենաուշագրավ լիճը: 

Ներկա դրությամբ պատկերը այլ է․ տեղումների նվազման և գոլորշիացման ակտիվացման պատճառով լճի ջուրն արագորեն ցամաքում է։ Վանա լճի ջուրը հատկապես Դատվանի ափամերձ հատվածում բավականին նահանջել է։ Ցամաքելուն զուգահեռ ջրի երես են դուրս եկել լիճը նետված տարատեսակ աղբի թափոններ, որոնք ոչ պակաս աղետ են լճի համար։ Վերևից նկարահանված կադրերում նույնպես երևում է լճի անմխիթար վիճակը: