1977 թվականից Եվրոպական թանգարանների ֆորումի կողմից տրվող «Տարվա թանգարան» մրցանակի 2023 թվականի հավակնորդների թվում է «23.5․ Հրանտ Դինքի հիշատակի վայր» թանգարանը, որն իր դռները բացել է այցելուների առաջ 2019 թվականին։ 

Մրցույթում տեղ կզբաղեցնեն 33 հավակնորդներ՝ տարբեր անվանակարգերում։ Մրցանակի հաղթողները  կներկայացվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 3-6-ը Բարսելոնայի պատմության թանգարանում կայանալիք Եվրոպական թանգարանների ֆորումի համաժողովից հետո: 

«23.5․ Հրանտ Դինքի հիշատակի վայր»ը իր անվանումն ստացել է  1996 թվականի ապրիլի 23-ին «Ակօսում» հրապարակված Հրանտ Դինքի՝ «Ապրիլ 23,5»  վերնագրով հոդվածից։ Այս թանգարանը մի կամուրջ է, որը միավորում է Հրանտ Դինքի որդեգրած այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, հավասարությունը, արդարությունը, մարդու իրավունքները և ազատությունը: