Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները, մասնավորապես, ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։
Զրուցակիցը հետաքրքրվել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող մի շարք անհատական գործերով։ Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է, որ ԱՄՆ Կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։