Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR), Հայկական ուսումնասիրությունների միությունը (SAS) և Արարատ-Էսքիջյան թանգարանը կներկայացնեն վեբինար դոկտոր Ումիթ Քուրթի հետ երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022թ., ժամը 19:30-ին՝ «Ցեղասպանության տեխնոկրատ Թալեաթ փաշա. Մուստաֆա Ռեշատ Միմարօղլուի կենսագրությունը» թեմայով:
Որպես երիտասարդ տեխնոկրատ, որը աշխատում էր Թալեաթ փաշայի իրավասության ներքո գտնվող Ներքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում ՝ Մուստաֆա Ռեշաթ Միմարօղլուն մեծ դեր է ունեցել Կոստանդնուպոլսում 1915թ ապրիլի 24 ին հայ մտավորականների և քաղաքական վերնախավի ձերբակալությունների կազմակերպման և իրականացման գործում։ Մուստաֆա Ռեշաթը ցեղասպանությունից հետո հասավ ազդեցիկ դիրքերի Թուրքիայում։
Այս ելույթում դոկտոր Ումիթ Քուրթը կխոսի ցեղասպանությունից հետո Թուրքիայում Մուստաֆա Ռեշաթի կենսագրության, իշխանության գալու մասին՝ ներառյալ նրա հարաբերությունները հայ լրագրող և պրոֆեսոր Դիրան Քելեքյանի հետ, ով ձերբակալվել էր իր նախկին ուսանող Միմարօղլուի կողմից և սպանվել։ Ինչպես նաև կդիտարկի ժամանակակից Թուրքիայի ցեղասպան ռեժիմի շարունակությունը և կբացահայտի, թե վարչական/բյուրոկրատական որ մեխանիզմները հնարավոր դարձրեցին Հայերի ցեղասպանությունը, և ինչպես տեխնոկրատները նպաստեցին ցեղասպանության իրագործմանը:
Վեբինարն ուղիղ եթերում հասանելի կլինի Zoom կայքում https://us02web.zoom.us/webinar/register/WN_sebqXbbCTraJ4JgYiCzqGA և NAASR YouTube ալիքում: https://www.youtube.com/c/ArmenianStudies