Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկցնում է, որ ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը ճանաչվել է Վիեննայի «Մարդկության այս աշխարհը» (This Human World) կինոփառատոնի Միջազգային մրցույթի հաղթող։

Այս ֆիլմը 5 կնոջ մասին է, ովքեր 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանն են. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։

Ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան, բեմադրող օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան, արտադրությունը՝ ԴոԿինո, La Huit, Cined Productions: