Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են՝ քննարկում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: 

«Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»,-նշվում է հաղորդագրությունում: