Ինժեներների և ճարտարապետների պալատի նահանգային համակարգող խորհրդի քարտուղար Վահդեթթին Թյուզունը ուշադրություն է հրավիրել Բաթման գետի ավազանում նախատեսված արդյունաբերական գոտու հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասի վրա։

Վերլուծելով իրավիճակը, Թյուզունն ասել է.«12 հազար տարվա պատմություն ունեցող Հասանքեյֆը ավերվեց, իսկ քաղաքի բնության հրաշքը՝ Զորե հովիտը ցանկանում են զոհաբերել ՀԷԿ-երին։  Սա մի վայր է, որտեղ մարդիկ ազատ շնչում են և բավարարում իրենց ջրի կարիքները։ Այստեղով հոսում են ստորերկրյա ջրեր։ Սա մի քաղաք է, որը ջրի խնդիր ունի: Հետևաբար, այս վայրի ավերումը քաղաքը կթողնի առանց ջրի։ Արդեն մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը: Արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակը կառուցվելիք գործարանների թափոններն այս գետի մեջ լցնելն է։ Սա աղետալի  և անդառնալի հետևանքներով հղի նախագիծ է։ Այն կազդի քաղաքի ապագայի վրա։  Մենք պետք է կանխենք այս աղետը։ Ակնկալում ենք, որ բնության բոլոր ակտիվիստները և հասարակական կազմակերպությունները կասեցնեն այս աղետը։ Սրա դեմ պետք է արձագանքեն նաև բնակիչները»։