Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը դատարանում բողոք էր ներկայացրել «Սանասարյան հան» շենքը պետությանը հանձնելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը անօրինական է համարել սեփականության հանձնումը պետությանը:
Կոստանդնուպոլսում գտնվող «Սանասարյան հան» շենքը, որը պատկանում է համանուն հիմնադրամին, ստեղծվել է 1901 թվականին Մկրտիչ Սանասարյանի կողմից՝ հայազգի աղքատ երեխաների կրթության և ուսուցման ծախսերը հոգալու նպատակով: 1930 թվականին շենքին տիրացել է Կոստանդնուպոլսի հատուկ նահանգային վարչությունը և 1952 թվականին շենքը գրանցել է իր անունով։ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով հայց էր ներկայացրել դատարան, սակայն հայցը մերժվել էր։
Այնուհետև Պատրիարքարանը գործը տեղափոխել է Սահմանադրական դատարան և անհատական դիմում ներկայացրել։ Դիմումում նշվել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայ երեխաների կրթության և վերապատրաստման կարիքները հոգալու համար, և որ դրա միակ հոգաբարձուն պատրիարքարանն է։
Սահմանադրական դատարանը միաձայն որոշել է, որ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հայցն ընդունվել է, որ խախտվել է սեփականության իրավունքը և որոշման պատճենն ուղարկել է Արդարադատության նախարարություն։
Հիմնադրամը պետությանը հանձնելու գործընթացի դեմ կրկին դատավարություն կլինի: